Զորավան գյուղում այրվել է մոտ 160 հակ անասնակեր

 

Օգոստոսի 16-ին, ժամը 05։17-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զորավան-Արագյուղ ավտո­ճանապարհին այրվում է կուտակած անասնակեր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զորավան գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:53-ին, մարվել՝ 10։30-ին։ Այրվել է մոտ 160 հակ անասնակեր։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով