ՏԻՄ-երին ԱԺ չանցած ուժերն էլ են մասնակցելու.«Հրապարակ»

 

«Պետության առաջ ծառացած բազում խնդիրներից գլուխ չհանող իշխանությունը հիմա էլ ՏԻՄ ընտրություններով է զբաղված՝ որոշել է տեղական ինքնակառավարման մարմինները «վերցնել»։ Ուշի-ուշով աշխատել են ե՛ւ խոշորացվող համայնքների փնջերը կազմելիս, ե՛ւ թեկնածուներ ընտրելիս, ե՛ւ ընտրությունների օրը որոշելիս։ Այնտեղ, որտեղ կոնկրետ եւ իրենց կարծիքով ուժեղ թեկնածու ունեն, հոկտեմբերին են կայանալու ընտրությունները, որտեղ վստահ չեն, հետաձգել են ավելի ուշ շրջանի։ Սակայն ամառվա ընտրություններից դեռ ուշքի չեկած ընդդիմությունը դեռեւս չի հասցրել զբաղվել ՏԻՄ ընտրություններով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Չնայած ներսում քննարկում են համայնքային ընտրություններին մասնակցելու հարցը՝ հասկանալով, որ եթե այստեղ տանուլ տան, հետո շատ ավելի դժվար է լինելու քաղաքական կյանքում տեղ ունենալը, բայց ակտիվ քայլեր դեռ չեն արել։ Տեղեկացանք, որ աշնան ընտրություններին մասնակցելու պլաններ ունեն նաեւ արտախորհրդարանական ուժերը։

Օրինակ, Արա Զոհրաբյանի «Զարթոնք» կուսակցությունը ձգտում է եթե ոչ համայնքապետեր, գոնե ավագանու անդամներ ունենալ։ Քննարկումների փուլում է նաեւ ԲՀԿ-ն։ Գագիկ Ծառուկյանը հանձնարարել է հարցումներ անել մարզերում՝ հասկանալու համար, թե ովքեր շանս ունեն համայնքապետ դառնալու, ըստ այդմ էլ կկազմվեն ԲՀԿ համամասնական ցուցակները։ Առայժմ միայն երկու տարածքում ունեն մասնակցելու վերջնական որոշում՝ Կոտայքում եւ Լոռիում»։

Ավելի մանրամասն՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով