Ծառուկյանը Փաշինյանի հետ մեկուկես ժամանոց հանդիպում է ունեցել. մանրամասներ.ArmLur.am

 

ArmLur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ այսօր ՀՀ կառավարությունում հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեր աղբյուրները փոխանցում են, որ Ծառուկյանը կառավարության շենք է գնացել ու Փաշինյանի հետ մոտ մեկուկես ժամանոց հանդիպում է ունեցել: Թե իշխանական, թե ԲՀԿ-ական թևի համար անհայտ է, թե ինչ օրակարգի շուրջ են Փաշինյանն ու Ծառուկյանը հանդիպել: Ըստ իշխանական մեր աղբյուրների՝ չի բացառվում, որ Ծառուկյանին սպորտային ոլորտի մասով ինչ-որ բան Փաշինյանը տա, քանի որ նրանց վերջին հանդիպման ժամանակ որոշվել է փոխհամագործակցել տարբեր ոլորտներում:

Հիշեցնենք, որ Փաշինյան-Ծառուկյան վերջին հանդիպումը եղել էր հուլիսի 8-ին, ԱԺ արտահերթ խորհրդական ընտրություններից հետո, երբ վարչապետը հանդիպումներ էր ունենում արտախորհդարանական ուժերի հետ:

Մենք փորձեցինք այսօրվա հանդիպման հետ կապված մեկնաբանություն խնդրել ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից, սակայն ապարդյուն, նա հեռախոսազանգերին չի արձագանքում: Իսկ ինչ վերաբերվում է ԲՀԿ-ականներին, ապա հունիսի 20-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրություններից հետո, երբ պարզ դարձավ, որ ԲՀԿ-ն այլևս խորհրդարանական ուժ չէ, նրանք կարծես անհետացած լինեն, որևէ ձևով չենք արձագանքում մեր նամակներին ու զանգերին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով