Սրանց ամեն խոստում, պարծենկոտություն ժողովրդի գլխին նոր փորձանք ու ողբերգություն է բերում.Աբրահամյանը`իշխանությանը

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մինչ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները սրտի թրթիռով պատմում են, թե իրենք ոչ մի պատասխանատվություն չունեն երկիրը ողբերգության հասցնելու հարցում և միայն «նախկիներն» ու իրենց մյուս քննադատներն են մեղավոր, ադրբեջանցիներն Գորիս-Կապան միջպետական մայրուղին երկրորդ հատվածից՝ Գորիս-Որոտան, փակեցին։Այս մասին  ֆեյսբուքյան  իր  էջում գրառում է արել  «Պատիվ ունեմ»  դաշինքի  պատգամավոր  Տիգրան  Աբրահամյանը:

 

ՄԻՊ-ը որոշակի մանրամասնություններով անդրադարձել է ինչպես երեկվա, այնպես էլ այսօրվա ադրբեջանական գործողություններին։
Այս ճանապարհի անվտանգության և առաջ եկած սպառնալիքների մասին շատ եմ խոսում, իսկ իշխանությունն անընդհատ պնդում է, թե իրենք «անտեսանելի մեծածավալ» աշխատանքներ են իրականացնում։
Սրանց ամեն խոստում, պարծենկոտություն ժողովրդի գլխին նոր փորձանք ու ողբերգություն է բերում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով