Նիկոլ Փաշինյանի համար զգայուն հարցերի լուծումը կարող են ճակատագրական լինել. Ոսկան Սարգսյան

 

«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը օդից կախված է։ 53 տոկոս քվեն, որ նրա կուսակցությունը ստացել է, դա «նախկինների» դեմ տրված քվեներն են,եթե հանենք բանակի զինծառայողների տված քվեները,նրա ձայների քանակն ավելի է նվազում», իր ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Փաշինյանի իշխանության իրական վարկանիշի մասին կարել է եզրակացնել կորոնավիրուսի դեմ պատվաստվողների թվով, դա յուրատեսակ անվստահության հանրաքվե է այս իշխանություն համարվողին։ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը համեմատաբար բարձր է գյուղերում, ուր բնակչության տեղեկատվության աղբյուրը հանրային համարվող, իրականում մարդկանց ուղեղները լվացող հեռուստաընկերությունն է։ Երեւանում, որտեղ կենտրոնացած է Հայաստանի քաղաքական, տնտեսական, մտավոր պոտենցիալը, Փաշինյանի վարկանիշը ցածր է։

 

Պուտինը Նիկոլ Փաշինյանին հայտնեց, որ նա ստացել է ժողովրդի վստահության քվեն, եւ եկել է զգայուն, բարդ հարցերի լուծման ժամանակը։ Նիկոլ Փաշինյանի համար նման զգայուն հարցերի լուծումը, Ադրբեջանին նոր զիջումները կարող են ճակատագրական լինել։ Նա դա հասկանում է, փորձում է խուսանավել, ժամանակ շահել։ Թե ինչ կլինի, պարզ կդառնա առաջիկայում»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով