Մինչ Նիկոլ Անհողը թուրքերի հետ խաղաղություն է քարոզում, Ալիևը հայերին անվանում է «դև» և «ատելի թշնամի».Գագիկ  Համբարյան

«Շուշիում գտնվող Ադրբեջանի բռնապետը մասնակցել է հինգ աստղանի հյուրանոցի հիմնարկեքին, որի ժամանակ հայտարարել է, որ այդ տեղում ատելի թշնամին, այսինքն հայերը, կառուցում էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի շենքը, որը նա անվանել է դևի որճ և որը նա ոչնչացրել է…
Սա այն Ալիևին է, որի հետ նրա դեմ ծնկած և կապիտուլյացիոն ակտը ստորագրած Նիկոլն առաջարկում է հայերին նորմալ հարաբերություններ հաստատել և հարևանություն անել…»,-  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է    քաղաքագետ   Գագիկ  Համբարյանը:
«Նիկոլ Անհողը շատ լավ հասկանում է, որ իր առաջարկած թեզերն ուղղակի անհետաքրքիր են Բաքվում և քանի որ այդ թեզերի հասցեատերերից մեկն՝ ադրբեջանցիները, ուղղակի ցանկություն չունեն նորմալ հարաբերություններ հաստատել հայերի հետ, ավելին, Իլհամն առիթը բաց չի թողնում, որպեսզի ծաղրի և վիրավորի հայերին, ապա Նիկոլի խաղաղասիրությունն ավելի շատ դիտվում են որպես քծնանք, վախկոտություն և նվաստացում:
Բաքվի առաջ…
Նիկոլի՝ թուրքերին ուղղված խաղաղասիրական կոչերը Բաքվում և Անկարայում դիտվում են որպես հայերի կողմից “ինքնագոլ”, որը երբեք դրական արձագանքի չի արժանանա…
Որքան Նիկոլ Անհողը շատ է խոսում թուրքերի հետ լավ հարաբերություններ հաստատելու մասինլ, այնքան թուրքերն ավելի շատ նախապայմաններ են դնում նրա առաջ այդ հարաբերությունները հաստատելու պահով…»,-գրել է Համբարյանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով