Ինչ՞էր STOP_NIKOL2020-ը և ինչ՞ու այն չստացվեց.Վահան Բաբայան

Մեկ տարի առաջ այս նույն օրը մենք հայտարարեցինք,որ խոսքից պետք է անցնել քայլերի և առաջարկեցինք անցկացնել հանրահավաք Մատենադարանի մոտ սեպտեմբերի 4-ին:Այս մասին  ֆեյսբուքյան իր  էջում  գրառում է  արել  Ռեֆորմիստների  կուսակցության  նախագահ  Վահան Բաբայանը:

Հանրահավաքը և երթը առաջին անգամ իրականացվեց գործող իշխանության ամբողջական հեռացման պահանջով,ինչը աննախադեպ էր:
Ցավոք այդ փողոցային պայքարին որևէ կուսակցություն չմիացավ,եկան տարբեր ընդդիմադիր կուսակցություններից անհատներ,բայց միասնություն չեղավ և դա այն դեպքում,որ հանրահավաքը կուսակցական չէր:
Արդյունքում երկրորդ հանրահավաքից հետո սեպտեմբերի 18-ին մենք մնացինք միայնակ մեր պայքարում ինչին հաջորդեց աղետալի պատերազմը:
Շարժումը չկայացավ,բայց կապիտուլյանտ իշխանության դեմ բարձրացվեց փողոցային պայքարի առաջին դրոշը,առաջին կոչը:
Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել բոլոր անհատներին ով այդ օրը կանգնեցին մեր փոքրաթիվ թիմի կողքին:
Դուք դա արեցիք հանուն մեր երկրի,հանուն վաղվա և չվախեցաք:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով