Հետախուզման մեջ գտնվող 27-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

 

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու և ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իրականացված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել էին դեպքի մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես՝ 2021թ. հուլիսի 29-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության աշխատակիցները, օպերատիվ տեղեկություններ իրացնելիս, մոտեցել էին Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցում գործող բենզալցակայանի մոտ կայանված, Երևան քաղաքի 27-ամյա բնակչի կողմից վարվող «Մերսեդես-Բենս» մակնիշի ավտոմեքենային և օրենքով սահմանված կարգով ներկայանալով՝ ավտոմեքենայի սրահում գտնվող նշված երիտասարդից պահանջել իջնել ավտոմեքենայից, ինչին ի պատասխան, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին, նա իր կողմից վարվող ավտոմեքենայով դիտավորությամբ հարվածել էր ծառայություն իրականացնող, ՀՀ ոստիկանության օպերլիազորին պատկանող ավտոմեքենային, այնուհետև ավտոմեքենան վարել ճանապարհի կանգնած ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ, սակայն վերջիններս հասցրել էին փախչել ճանապարհի երթևեկելի գոտուց:

ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված և հետախուզման մեջ գտնվող ենթադրյալ հանցագործություն կատարած 27-ամյա երիտասարդը հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 1-ին մասով և 243.1-րդ հոդվածի 1.1 մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու մասին, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով