Հակոբ Արշակյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ. Քվեարկությանը մասնակցել է միայն ՔՊ-ն

Հակոբ Արշակյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում։

ԱԺ հաշվեքննիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանն ասաց, որ ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 71 պատգամավոր։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հակոբ Արշակյանին կողմ է քվեարկել 71 պատգամավոր։ Ընդդիմադիր խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցել։

Նշենք, որ ընդդիմությունը ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով