Ձերբակալվել են Գորիսի փոխքաղաքապետեր Իրինա Յոլյանը և Մենուա Հովսեփյանը. Aysor.am

 

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակում ձերբակալվել են Գորիսի փոխքաղաքապետեր Իրինա Յոլյանը և Մենուա Հովսեփյանը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել  է  ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Իրինա Յոլյանը և Մենուա Հովսեփյանը կասկածվում են ՀՀ քրեական օրենսգրքի 179. 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը) արարք կատարելու մեջ, Մենուա Հովսեփյանը նաև՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով արարք կատարելու մեջ (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը)», – ասաց Թադևոսյանը։

Փոխքաղաքապետերի գտնվելու վայրի մասին տեղեկատվություն չտրամադրվեց։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով