Դու ես ասել ՝ադրբեջանի ղեկավարությունը կառուցողական է տրամադրված. որտե՞ղ է երեւացել նրա կառուցողականությունը, պատասխանդ չլսեցի.Շարմազանովը`Փաշինյանին

 

«Լսի այ կապիտուլյանտ,Սերժ Սարգսյանից մեջբերումներ անելուց առաջ կարող ես վերհիշել քո «կառուցողական» գործընկեր ալիեւի խոսքերը՝ «փակ դռների հետեւում ինձ ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»։ Այս մասին  ֆեյսբուքի իր էջում  գրառում է արել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նույն «կիրթ» գործընկերդ էր ասում ,որ Քարվաճառն ու Լաչինը մնալու էին հայկական վերահսկողության տակ մինչեւ վերջնական հանրաքվե տեղի չունենար։

Ու վերջապես.դու ես ասել ինչ պետք է՝դա էլ կբանակցեմ։

Դու ես ասել ՝ադրբեջանի ղեկավարությունը կառուցողական է տրամադրված։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այդ որտե՞ղ է երեւացել նրա կառուցողականությունը։

Պատասխանդ չլսեցի։

Հոկտեմբերի 12-ին ես եմ քեզ ասել՝դիմի ՌԴ նախագահին,որ պատերազմը դադարեցվի։

Դու հոկտեմբերի 19-ի առաջարկից հրաժարվել ես ու ավելի աղետալի պայմաններով նոյեմբերի 9-ին կապիտուլյացիա ես ստորագրել։
Ինչու՞։

Այս հարցերիս պատասխանի ու ոչ թե ԱԺ ամբիոնից «լոլոներ» բարձրաձայնի»։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով