Բառացի նույն օրերին Հայաստանն ու Ադրբեջանը նոր դեսպաններ ուղարկեցին ԱՄՆ.Սուրեն Սարգսյան

 

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է․

Վաշինգտոնում մեր նորանշանակ դեսպանը դեռևս աչքի է ընկել մեկ հանդիպմամբ, ինչպես նաև սոցիալական հարթակներում տոտալ բացակայությամբ և դեսպանության էջի քոմենթները փակելով: Այս մասին իր ֆեյսբուքյան  գրել է միջագայնագետ Սուրեն Սարգսյանը:

«Բառացի նույն օրերին Հայաստանն ու Ադրբեջանը նոր դեսպաններ ուղարկեցին ԱՄՆ

Ադրբեջանի դեպանը նույնիսկ իմիջային փոփոխության է ենթարկվել: Անկարայում Ադրբեջանի նախկին դեսպանը գալով ԱՄՆ սափրել է բեղերը: Դեսպանը, ըստ իմ տեղեկությունների, արդեն իսկ հասցրել է շուրջ մեկ տասնյակ հանդիպումներ ունենալ Վաշինգտոնում հավատարմագրված մի շարք դեսպանների և այլ գործիչների հետ: Դեսպան Իբրահիմը շատ լավ ճանաչում է Վաշինգտոնը: նա աշխատել և սովորել է ԱՄՆ-ում: Դիվանագիտական ծանրքաշային է, պարզ է, որ ամեն մեկին Անկարայում կամ Վաշինգտոնում դեսպան չէին նշանակի: Հիմա եկել է ԱՄՆ և թուրքական լոբբիստների հետ ակտիվ աշխատելու է մեր դեմ: Ի դեպ, նա նաև մի շարք հանդիպումներ է սկսում կազմակերպել համայնքային ակտիվի հետ՝ մոբիլիզացնելու ԱՄՆ ադրբեջանական համայնքի կարողությունները:

Վաշինգտոնում մեր նորանշանակ դեսպանը դեռևս աչքի է ընկել մեկ հանդիպմամբ, ինչպես նաև սոցիալական հարթակներում տոտալ բացակայությամբ և դեսպանության էջի քոմենթները փակելով: Դեսպան Մակունցը ուղերձով չի դիմել համայնքին, հանդիպումներ չի ունեցել ԱՄՆ տարբեր քաղաքների հայ համայնքի ակտիվի հետ»,- գրել է  նա:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով