Այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Նորաշեն համայնքի հարակից տարածքից տարհանվել է ևս 2 աճյուն. Արցախի ԱԻՊԾ

 

2020 թվականին Արցախի դեմ սկսված լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Հադրութի շրջանում: Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ադրբեջանի կողմից բռնազավթված Նորաշեն համայնքի հարակից տարածքից հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն: Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է ընդհանուր 1651 աճյուն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով