Արցախի նախագահը Խաչիկ Ասրյանին պարգևատրել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով. պարգևատրվել են նաև «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի բոլոր անդամները

 

2020 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 29-ը «Հայոց Արծիվներ» կամավորական
ջոկատը, ջոկատի հրամանատար, պահեստազորի գնդապետ Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ, Արցախի
Պաշտպանության Բանակի Մարտունի 2-րդ պաշտպանական շրջանի հրամանատարության ներքո՝
Ադրբեջանի կողմից սանձազերծված արցախաադրբեջանական պատերազմի ժամանակ, մասնակցել է Արցախի
Մարտունու շրջանի առաջնագծի պաշտպանությանը՝ բարձր կարգապահությամբ և մեծ
պատասխանատվությամբ իրականացնելով մարտական գործողություններ, մարտական հերթապահություն և
մարտական ծառայություն՝ անառիկ պահելով Արցախի Մարտունի, Ճարտար քաղաքաները և հարակից
գյուղերը:
Սույն թվականի օգոստոսի 18-ին Երևան քաղաքում Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ
Հարությունյանը Արցախի պետական պարգևներով պարգևատրել է «Հայոց Արծիվներ» կամավորական
ջոկատի հրամանատար, պահեստազորի գնդապետ Խաչիկ Ասրյանին և ջոկատի բոլոր տղաներին:
Մասնավորապես՝ Արցախի նախագահը, Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած նշանակալի
ավանդի՝ այդ թվում Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտական գործողությունների ընթացքում
ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի
հրամանատար, պահեստազորի գնդապետ Խաչիկ Մայիսի Ասրյանին պարգևատրել է «Մարտական
Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը «Արիության» և «Մարտական ծառայություն»
մեդալներով է պարգևատրել «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի բոլոր 74 անդամներին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության
տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով