Ապացուցված գործակալ Օմեգան նշանակվել է ՀՀ ԱԳ նախարար.Միքայել Գրիգորյան

Միքայել Գրիգորյանը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է.

Ապացուցված գործակալ Օմեգան նշանակվել է ՀՀ ԱԳ նախարար։ Ուրեմն դուք պատկերացրեք Օմեգա Արոն դարձել է Արտաքին Գործերի նախարար,սա ուղղակի աբսուրդ է։ Սրա նշանակումը ևս մեկ ապացույց է, որ այս իշխանությունները այլևս չեն թաքցնում իրենց դեստրուկտիվ նպատակները: Եթե դուք,նոյեմբերից սկսած, բոլոր հնարավոր և անհար խողովակներով գոռում եք, որ մենք պարտվել ենք քանի որ պատերազմել ենք նաև թուրքիայի դեմ, ապա ինչի՞ եք թուրքի գործակալին ուղեգրում ԱԳՆ:
Թուրք գործակալը միշտ էլ սպասարկելու է բացառապես թուրքի շահը, դա լավ հիշեք: Ի դեպ, շուտով սկսվելու են եռակողմ բանակցությունները, իսկ տվյալ անձը, ով մինչ իշխանության բռնազավթումը հայտնի է եղել իր խիստ հակառուսական դիրքավորմամբ, պետք է վարի այդ բանակցությունները՝ վարի Հայաստանի անունից: Այս ամենը հաշվի առնելով կարծում եմ ամեն պահ պետք է պատրաստ լինենք հնարավոր վատ և դժվար զարգացումներին, նոր խայտառակ փաստաթղթի: Գործակալը նախկին չի լինում ոչ մի դեպքում:
Հ.Գ. Համախմբում է անհրաժեշտ, դժվարը դեռ առջևում է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով