2018 թվականին, երբ հայ ժողովուրդը աբուլֆազացավ էր կպել, ընտանիքիս հետ գտնվում էի Լեհաստանում.Էդգար Ղազարյան

 

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2018 թվականին, երբ հայ ժողովուրդը աբուլֆազացավ էր կպել և որոշել էր համատեղ ջանքերով գնալ ինքնակործանման ճանապարհով, ես աշխատանքի բերումով, ընտանիքս հետ գտնվում էի Լեհաստանում և այնտեղից էի հետևում իրադարձությունների զարգացումներին` կանխազգալով սպասվող աղետը և դրա հետևանքները։ Բնականաբար, Հայաստանում կատարվող իրադարձությունների ոգևորության ալիքը հասել էր նաև Լեհաստանում ապրող, հատկապես, Հայաստանից այնտեղ տեղափոխված որոշ հայերի։ Նրանցից շատերը հավաստիացնում էին, որ ստիպված են եղել տեղափոխվել Լեհաստան, և Հայաստանում փոփոխությունների էին սպասում՝ կրկին վերադարձի համար։ Այդ օրերին Աբուլֆազը նույնպես հայտարարում էր ներգաղթի մեծ ալիքի մասին, որ հարյուր հազարավոր հայեր պետք է վերադառնան Հայաստան, ներդրումներ անեն մեր երկրում, ապրեն այստեղ։ Արդյունքը եղավ այն, որ Լեհաստանից միակ ընտանիքը, որ տեղափոխվեց Հայաստան մեր ընտանիքն էր։

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով