«Ռեվիզորներն» արդեն չկան, անհետացել են. Նաիրի Հոխիկյան

 

Իմ յուրաքանչյուր առանցքային հրապարակումից հետո պետք է բուսնեն խելացի դեմքով ինչ-որ մարդիկ ու փորձեն մարդկանց համոզել, որ ես ստում եմ։ Նման հայտարարությամբ է հանդես եկել լրագրող Նաիրի Հոխիկյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

« Հետո այդ մարդիկ լռում են, իսկ օրեր կամ շաբաթներ անց հաստատվում է իմ ասածի իսկությունը, բայց այդ «ռեվիզորներն» արդեն չկան, անհետացել են։ Նրանք թիթեռի կյանք ունեն, նրանց համար հեղինակությունը արժեք չունի, դրա համար կարող են պատվերով աջուձախ հայհոյել, վարկաբեկել և ուղղակի հեռանալ։

Ախր ինչու համառորեն չեն հասկանում, որ իրենց ցերեկով անցած ճանապարհը ես գիշերը փակ աչքերով եմ անցել ու անցնում, և իմ յուրաքանչյուր հրապարակում ունի փաստական ապացույցներ։ Ինչո՞ւ են ամեն անգամ նոր մարդկանց խայտառակում իրենց անգրագիտությամբ ու էժան հակաքարոզչությամբ»,- գրել է .Հոխիկյանը։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով