Նաիրա Զոհրաբյանը իրավապաշտպան ՀԿ է հիմնել

Ասել եմ, որ շարունակելու եմ մնալ առաջնագծում եւ համախոհներիս ու գործընկերներիս հետ միասին սկսում ենք «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության գործունեությունը։

Մեր օրակարգը մեծ է՝ մարդու իրավունք, բնականաբար՝ նաեւ ռազմագերիների, անհետ կորածների խնդիրներ, քաղաքական մոնիթորինգ, ժողովրդավարության եւ անվտանգության հարցեր։ Քաղաքական նախապատվություն եւ կամ ինչ-որ մեկի քաղաքական շահի սպասարկում չկա ու չի լինելու։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեր մշտադիտարկման թիրախում լինելու է թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը։

Կա՛ եւ լինելու է մեկ օրակարգ ու մեկ շահ՝ Հայաստանի օրակարգն ու շահը։

Այո, բարդ է լինելու այս համատարած աբսուրդի ու ֆալշի, պոպուլիզմի ու ստի, հանրային մեծ դեպրեսիայի ու հիասթափության մեջ լինել լսելի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բայց մենք փորձելու ենք։ Փորձելու ենք, որովհետեւ այս ընտրությունները ոչ միայն չլուծեցին երկրի համակարգային խնդիրները, այլեւ կոսմետիկ սվաղի տակ փակելով՝ խորացրեցին ազատ անկման անկյունը։

Փորձելու ենք, որովհետեւ ամեն ինչ շատ ու շատ պարզ է՝ այս արհավիրքը կանգնեցնել է պետք։

Հունիսի 20-ի ընտրությամբ թիվ մեկ այդ հարցը չլուծվեց, որովհետեւ ո՛չ իշխանությունը եւ ո՛չ էլ ընդդիմությունը իրենց առջեւ նման խնդիր, պարզվեց, չէին էլ դրել։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով