Լուսինե Ավետյանը նախընտրեց երկու ամիս կալանավորվել, բայց հրաժարվեց կեղծ ցուցմունք տալուց․ Յոլյան

 

Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Լուսինե Ավետյանը նախընտրեց երկու ամիս կալանավորվել, բայց հրաժարվեց Գորիս համայնքի ղեկավարի դեմ կեղծ ցուցմունք տալուց։ Թեև թիրախավորեցին կնոջ` հույս ունենալով, որ ճնշումների միջոցով կհասնեն ցանկալի ցուցմունքի, բայց չստացվեց։

Ավետյանի շնորհիվ, Քարահունջը ունի հիմնովին նորոգված մանկապարտեզ, նորոգված դպրոց, մշակույթի կենտրոն, գրադարան, ասֆալտապատ, լուսավորված փողոցներ , բազում ծրագրեր է իրականացրել։ Իհարկե, նաև խնդիրներ կլինեն, բայց նրա ստեղծածն անուրանալի է։ Դժվար ժամանկները կանցնեն, Լուսինեի սկզբունքայնությունը կմնա»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով