Արցախը բեռ չէր. Արցախը համախմբող, միավորող ամենակարևոր գործոնն էր, որ համայն հայությունն ուներ. Սուրեն Սարգսյան

 

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

«Թեզը, թե «Ղարաբաղը տանք լավ ենք ապրելու» ի սկզբանե սխալ է: Քանի որ Ղարաբաղը տաս, դրանով չի ավարտվի: Սյունիքին էլ են ուզելու, Սևանն էլ, մնացածն էլ: Գումարած դրան, Արցախի կորուստը այնպիսի բարոյահոգեբանական հետևանքներ է ունեցել հանրության համար, որի արդյունքում կորել է ինքնապաշտպանական բնազդը, թուլացել է ազգային իմունիտետը և այս ամենը անխուսափելիորեն բերելու է հիասթափության և արտագաղթի:

Արցախը բեռ չէր: Արցախը համախմբող, միավորող ամենակարևոր գործոնն էր, որ համայն հայությունն ուներ: Հիմա այլևս այդպիսի գործոն չկա»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով