«Ապագակայիստները» ուղղակի բոլորի բերաններն արյունով փակում են․ Բենիամին Մաթևոսյան

 

Բենիամին Մաթևոսյանը գրում է․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ապագակայիստները» ուղղակի բոլորի բերաններն արյունով փակում են։ Փակում են, որ «ցավոտ զիջումները» ընդունվեն որպես «փրկություն»։ Փակում են Մոսկովյան բանակցություններից առաջ (ինչպես հայտնեց ՊՆ-ն)։

Իրենք տանում են «փոքրը զիջելու» իբր «մեծը փրկելու» քաղաքականությունը, ու այդ ճանապարհին ո՛չ, «ապագակայիստներին» ո՛չ էլ իրենց քվեարկողներին այդ 3 զոհերը չեն հետաքրքրում, ինչպես և դիրքային փոփոխությունները։ Թուրքերի համար սպասարկող անձնակազմ լինելու, իրենց զուգարանների մաքրողներ դառնալու ճանապարհին իրենք Արցախում մոտ 5000 մարդու կյանք դրեցին զոհասեղանին, դուք կարծում եք՝ 3 մարդու կյանք մի բան կփոխի՞ իրենց համար։

Իրենցից այլ բան սպասել անիմաստ էր հենց սկզբից, ոչ էլ իրենց ընտրողներից։ Էս ամենը կատարվում է նաև Հայաստանի քաղաքական և ռազմական վերնախավի (վերնախա՞վ) տոտալ սնանկության հետևանքով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հ.Գ. Մենք ազգովի մեր հոգիները ծախեցինք մինչև Արցախը կորցնելը։ Իսկ երբ ծախում ես հոքիդ, այդ ժամանակ ստի հովանավորը վերակենդանանում է, ու «ներքին թշնամիների վրա» մատ է թափ տալիս, չնայած որ արդեն 9 ամիս է՝ ինչ ինքնասպան եղած պիտի լիներ։ Այդ ժամանակ էլ նաև իրական մարտական գեներալը գործունեություն անելու փոխարեն իր պատիվը դատական կարգով է ուզում պաշտպանել։

Սա այն դժոխքն է, որով պիտի անցնենք։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով