ԱԳ փոխնախարարների ընտրությունը կանգնել է երկու Տիգրանների վրա . «Հրապարակ»

«Մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանն այցելել է ԱԳՆ՝ վարչությունների պետերի հետ քննարկելու ԱԳ նախարար-փոխնախարարների հարցը։ Ըստ մեր աղբյուրի, արդյունքում որոշվել է, որ գոնե 2 փոխնախարարի պաշտոն զբաղեցնելու են դիվանագետներ, ընդ որում՝ ոչ այնքան հայտնի եւ ոչ այնքան հեղինակավոր։ Մեզ ասացին, որ ընտրությունը կանգնել է երկու Տիգրանների՝ Տիգրան Սեյրանյանի եւ Տիգրան Մկրտչյանի վրա։ Տիգրան Սեյրանյանը, որը ՀՅԴ-ական Սպարտակ Սեյրանյանի հորեղբոր որդին է, Չեխիայում եւ Սլովակիայում մեր դեսպանն էր, այժմ Ուկրաինայում ՀՀ դեսպանն է։ Իսկ Տիգրան Մկրտչյանը ՀՀ դեսպանն էր մերձբալթյան երկրներում, սակայն մարտի 15-ի հրամանագրով հետ է կանչվել եւ կադրերի ռեզերվում է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով