Ադրբեջանցիները միջազգային տարածքում առաջ են տանում «Զանգեզուրի Միջանցք» անվանումը, որն արդեն մտնում է միջազգային փաստաթղթերի մեջ.Դանիելյան

 

Աշխարհագրական անունների համար պայքարը մեծ քաղաքականություն է եւ տարածքային պահանջատիրության հիմք,- գրում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Օրինակները շատ են’ Պարսից Ծոց – Արաբական Ծոց (եթե որեւէ արժանապատիվ իրանցու մոտ ասեք Արաբական Ծոց, կդառնաք նրա թշնամին) կամ Հունաստանի պայքարը Մակեդոնիա անվանման դեմ, քանի որ Հունաստանի հյուսիսում կա նույն անվանումով տարածք։

Ադրբեջանցիները միջազգային տարածքում առաջ են տանում “Զանգեզուրի Միջանցք” անվանումը, որն արդեն մտնում է միջազգային փաստաթղթերի մեջ, ու պատահական չի, որ արդեն նոր շրջան ունեն – “Արեւելյան Զանգեզուր”: Պարզ է, որ դրանով տարածքային պահանջի համար իրավական հիմք են ստեղծում։ Ու ինչն է ամենահետաքրքիրը, որ արդեն հայկական մամուլում ու ՔՊ-ական պաշտոնյաներն են այդ անվանումն օգտագործում։

Եթե նման անվանումով որեւէ փաստաթղթի տակ Հայաստանը ստորագրի, Սյունիք անվանման փոխարեն, ապա կարելի է անկեղծորեն հետաքրքրվել, թե Ալիեւից որքան գումար են ստացել դրա համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իսկ արժանապատիվ ու պետական մտածողություն ունեցող կառավարությունը թույլ չէր տա, որ որեւէ արտասահմանյան լրատվամիջոց, կամ առավել եւս պետպաշտոնյա նման անվանում գործածի, բայց դա արդեն գործող կառավարության մասին չէ»։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով