Զարթոնքը մոտ է, մնացին հաշված օրեր. Արթուր Վանեցյան

 

Արցախում գտնվող «Պատիվ ունեմ» դաշինքի` վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը հանդիպել է Արցախի հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Արցախի ամեն ավարտվող օրը երկար տարիներ շարունակ այս կրակի մեջ է թողել բոլոր դժվարություններն ու դառնությունները` վերափոխելով դրանք լուծումների ու երազանքների: Հիմա այս լեգենդար կրակը ցավից ու վերքերից է թեժանում: Ամեն գիշեր:

Այստեղ` Ստեփականակերտում, ես երբեք չեմ լսել, որ որևէ մեկը երբևէ ուղղակի ասի Հայաստան, միշտ ասել են` Մայր Հայաստան:

Լուսացող գիշերը կրակի մոտ մեկ անգամ էլ հավաստիացրեց` մենք կարող ենք ու ուղղելու ենք մեր մեջքը: Զարթոնքը մոտ է, մնացին հաշված օրեր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Լքված, դավաճանված, բզկտված Արցախը սպասում է, սպասում է կյանքում ամենաթանկին ու ջերմին` մորը:

Գիշերը` Բակո Սահակիչի բակում…», – նշել է Վանեցյանը:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով