Ես ի սկզբանե պայքարել եմ հենց այն բանի համար, որ ինձ շրջապատող մարդիկ ու անծանոթ հայրենակիցները «խելքի գան».Ռուբեն Մելիքյան

 

Ինձ երբեմն ասում են՝ դու ի սկզբանե Նիկոլին չես ընդունել, վտանգ ես տեսել, կարճ ժամանակ անց սկսել ես պայքարել նիկոլիզմի դեմ, բայց հիմա շատ նախկին նիկոլականներ ավելի ռադիկալ հականիկոլական են, քան դու։ Դա նորմա՞լ է արդյոք։ Այս մասին ֆեյսբուքում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Պատասխաններս ի՛նձ էլ չէին գոհացնում, բայց երկար մտածելով՝ կարծում եմ գտել եմ առավելագույն անկեղծ պատասխանը.

1) Ես ի սկզբանե պայքարել եմ հենց այն բանի համար, որ ինձ շրջապատող մարդիկ ու անծանոթ հայրենակիցները «խելքի գան»։ Հիմա «խելքի եկածները» արդեն մեծամասնություն են, իսկ նրանցից շատերն արդեն իրե՛նք են խելքի բերում ուրիշներին։ Դա ինձ ուրախացնում է այնպես, ինչպես ցանկացած դասախոս է ուրախանում իրեն գերազանցած ուսանողի հաջողություններով։

2) Այո՛, սկզբից ես քչերից մեկն էի։ Բայց առանց խղճիս առջև մեղանչելու՝ ես չեմ կարող ամբաստանել այն ճնշող (բառիս բոլոր իմաստներով) մեծամասնության մեջ մտնող շատ ու շատ անհատներին, որոնք հավատացել ու վստահել են ստահակին։ Ինչու՞: Որովհետև ե՛ս էլ կարող էի նրանցից մեկը լինել ու «ազնիվ քյարփինջի» պես սատարել, եթե անցած չլինեի այն ուղին, որն անցել էի, եթե ձեռք բերած չլինեի այն փորձառությունը, որը ձեռք էի բերել։ Այ եթե ես, իմ ուղով ու փորձառությամբ, դարձած լինեի նիկոլական, ապա դա կլիներ աններելի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

3) «Նիկոլականից հականիկոլ» ուղի անցնող յուրաքանչյուր՝ ինձ հետաքրքրող անձի փոխակերպումը ուսումնասիրում եմ երկու հարցադրումների համատեքստում. (ա) ներողություն խնդրե՞լ է 2018-ի վակխանալիային մասնակցելու ու նիկոլական իշխանության մաս կազմելու համար, և (բ) ինչպիսին էր տեքստը՝ անկե՞ղծ, թե տեխնիկական-արարողակարգային։ Հետևություններս զուտ ընդունում եմ ի գիտություն։

4) Պետք է հաշտվել իրողությունների հետ՝ հրեշտակների ժամանակները վաղուց անցել են, ուստի մեր երկրի և ցանկացած ուրիշ երկրի քաղաքական դասը միշտ լի է եղել պատեհապաշտ մարդկանցով։ Ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանին, ո՛չ Ռոբերտ Քոչարյանին և ո՛չ էլ Սերժ Սարգսյանին չի հաջողվել իրենց շրջապատը զերծ պահել պատեհապաշտներից ու հանրային շահը ստորադասողներից։ Ո՛չ էլ դա հաջողվել է նրանց ժամանակների ընդդիմության առաջնորդներին։ ՆՓ-ի մասին չեմ էլ գրում, որովհետև իր ղեկավարած երկրում թիվ մեկ պատեհապաշտը հենց ինքն է։

Թերևս այսքանը»,- գրել է Մելիքյանը։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով