Խոշոր քաղաքներում ՀՈԱԿ-ների և ՊՈԱԿ-ների տնօրեններին հանձնարարվել է ընտրության օրը իրենց աշխատակիցների հետ տեղամասեր գնալ առավոտյան՝ հստակ ժամի, որ վերահսկեն «վարչական» քվեները.«Փաստ»

 

««Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանությունն այս օրերին ակտիվորեն փորձում է օգտագործել իր «ձեռքի» տակ գտնվող բոլոր միջոցներն ու տարբերակները: Մեր աղբյուրների փոխանցմամբ, անցնող մի քանի օրերին մարզային որոշ համեմատաբար խոշոր քաղաքներում իշխանության ներկայացուցիչները հավաքներ են անցկացրել, որոնց հիմնականում մասնակցել են դպրոցների ու ՀՈԱԿ-ների տնօրենները:

Ըստ մեր տեղեկությունների՝ տնօրեններին, ի թիվս «նախընտրական» այլ ցուցումների, հանձնարարվել է, որ իրենց աշխատակիցների հետ ընտրության օրը տեղամասեր գնան առավոտյան՝ յուրաքանչյուրը հստակ ֆիքսված ժամի: Դա արվում է հիմնականում այն նպատակով, որպեսզի կարողանան վարչական ռեսուրսի քվեների նկատմամբ լիարժեք վերահսկողություն իրականացնել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով