Խոշոր ավտովթար Արագածոտնում․ Օփելը բախվել է BMW-ին, վերջինս էլ Honda-ին, Honda-ն էլ Ֆորդին․ կա վիրավոր

 

Երեկ հունիսի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաներում Երևանի բնակիչ 52-ամյա Գառնիկ Հովհաննիսյանը իր վարած Օպել մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 42-րդ կմ-ին դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել կայանված, Օհանավան գյուղի բնակիչ 66-ամյա Գասպար Գրիգորյանին պատկանող BMW մակնիշի ավտոմեքենային։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ․ Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակ բժշկական կենտրոն։ Բախման հետեվանքով BMW էլ բախվել է Աշտարակ քաղաքի բնակիչ 35-ամյա Մհեր Մանուկյանին պատկանող Honda մակնիշի ավտոմեքենային, վերջինս էլ բախվել է ՈՒշի գյուղի բնակիչ 35-ամյա Արտյոմ Բարսեղյանին պատկանող Ֆորդ մակնիշի ավտոմեքենային։ Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով