Ռուբեն Ռուբինյանը՝ ԱԳ նախարա՞ր. ինչ է քննարկվում ՔՊ-ում. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Իշխանությունները կանգնած են խնդրի առջեւ եւ պետք է առաջիկայում Արտաքին գործերի նախարարությունում նախարարի եւ փոխնախարարների նշանակումներ կատարեն: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս թեմայի հետ կապված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում բուռն քննարկումներ են:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բանն այն է, որ նախարար պետք է նշանակվի այնպիսի մարդ, որը ընդունված կլինի ռուսական կողմից: Հիմա Նիկոլ Փաշինյանը փնտրտուքների մեջ է եւ փնտրում է անգամ թիմից դուրս մարդկանց, որին կկարողանա այդ պաշտոնին նշանակել: Ինչպես նշեցինք, խնդիրը միայն նախարարի նշանակումով չի սահմանափակվում. նախարարությունում թափուր են նաեւ փոխնախարարների հաստիքները, եւ այդտեղ եւս պետք է համապատասխան նշանակումներ կատարվեն:

Այժմ թիմում քննարկումներ են, եւ միգուց պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը պատգամավորական մանդատի փոխարեն զբաղեցնի նախարարի կամ փոխնախարարի պաշտոնը: Այս հարցով թիմում քննարկումները դեռեւս չեն ավարտվել, փնտրտուքները շարունակվում են:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով