Պրոֆեսոր Չարչյանի ընդունարանի մոտ 30 հիվանդ սպասում է և չեն հասկանում ինչու իրենց չի վիրահատում․ Բժիշկները դատախազության մոտ բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով ազատ արձակել Արմեն Չարչյանին

Այսօր բժիշկները ՀՀ գլխավոր Դատախազության շենքի դիմաց իրականացրել են բողոքի ակցիա՝ պահանջելով ազատ արձակել պրոֆեսոր Արմեն Չարչյանին։ Բացի այդ, բաց նամակով բժշկական հանրության շուրջ 539 ներկայացուցիչները դիմել են հանրությանը, իրավապահ համակարգին և իշխանություններին և ընգծել՝ մասնագիտության բերումով համոզված են, որ մարդու կյանքը գերակա արժեք պետք է լինի Հայաստանի Հանրապետությունում, մարդու կյանքի բարելավումը նախապայմանն է բոլոր այլ տեսակի բարեկեցությունների։

«Մենք երաշխավորում ենք, որ քրեաիրավական ձեր վախերը չեն դառնալու իրականությունը, պրոֆեսորը իրավապահ մարմինների առաջին իսկ պահանջով ներկայանալու է։ Վերացրեք կալանքը, նպաստեք կալանքը վերացնելուն, պատմությունը ձեզ բարի խոսքերով կհիշի: Խնդրում, հորդորում, պահանջում ենք՝ վերացրեք կալանքը, թող պրոֆեսորի հոգին հանդարտվի»,- նշված է նամակում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բժիշկները բաց նամակում նաև նշում են, որ ոչ մի պաշտոնյա հավիտենական չէ և կարևոր է մարդը և հավիտենական են նրա բարի գործերը։

«Ձեր հարազատները, ընտանիքի անդամները և դուք եղել եք մեր պացիենտները, և լինելու են մեզ պացիենտները, և մեզ ոչինչ չի խանգարելու բուժել ձեզ, բայց մեր հոգին ալեկոծված է, մենք դժվարանում ենք կենտրոնացնել մեր միտքը և մատների դողը խանգարում է մեզ»,- գրված է նամակում։

Բժիշկները նաև նշեցին, որ հակառակ դեպքում նրանք պատրաստ են կրկին հագնել սպիտակ խալաթները և ալեկոծել փողոցները միչև Արմեն Չարչյանին ազատ չարձակեն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով