Փոխմարզպետն ու վարչության պետը ստիպում են մասնակցել Փաշինյանի հետ հանդիպմանը.«Հրապարակ»

 

Hraparak.am-ը գրում է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Քիչ առաջ «Հրապակի» խմբագրությունը ահազանգ ստացավ, որ Արագածոտնի մարզպետի նորանշանակ տեղակալ Տիգրան Եղիազարյանն ու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սեդա Սողոմոնյանը զբաղված են Նիկոլ Փաշինյանի այսօրվա հանրահավաքի համար մարդկանց հավաքագրելով։

Մասնավորապես, իրենց ենթակայության տակ գտնվող աշխատողներին, դպրոցի տնօրեններին և այլն ստիպում են, որպեսզի մասնակցեն Փաշինյանի հետ հանդիպմանը։ Սեդա Սողոմոնյանի հետ մեզ կապվել չհաջողվեց, սակայն զրուցեցինք փոխմարզպետ Տիգրան Եղիազարյանի հետ՝ հարցնելով, թե ճի՞շտ է, որ իրենց ենթականերին համոզում են, որպեսզի մասնակցեն Փաշինյանի հետ հանդիպմանը․ «Իհարկե ոչ»,- պատասխանեց մարզպետը։

Այդ հարցով որևէ մեկի հետ չի՞ զրուցել՝ «ոչ», – կրկին պատասխանեց նա։ Իսկ ինքն անձամբ մասնակցելո՞ւ է Փաշինյանի հանրահավաքին․ «Ոչ, ես հիմա մարզպետարանում նստած եմ, ընթացիկ աշխատանքներով եմ զբաղված, երեկոյան կգնամ հանդիպմանը, բայց հիմա աշխատանքի վայրում եմ»,- ասաց Եղիազարյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշենք, որ մեզ հետ կապ էր հաստատել և ահազանգել էր այն քաղաքացին, որին հենց, իր պնդմամբ, զանգել և սպառնացել էին, որ մասնակցի Փաշինյանի հանրահավաքին»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով