«Պատիվ ունեմ» դաշինքն ունի մեծ շանսեր ձևավորելու իշխանություն. Արսեն Բաբայան

Ես չեմ բացառում, որ իշխանությունները կարող են հայտարարել, որ ընտրությունները կեղծել էին ընդդիմադիրները: Այդ մասին ասուլիսի ընթացքում հայտարարել է «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արսեն Բաբայանը:
Նրա խոսքով, այս իշխանությունները պատրաստ են այդ հիմարագույն մեթոդով կրկին անգամ ուզուրպացնելու իշխանությունը:
«Փաշինյանի մոտ առկա է հոգեկան անհավասարակշռություն՝դրա մասին արդեն խոսում են նրա թիմակիցները»,-նշել է նա:
Բաբայանը հույս հայտնեց, որ իրավապահ մարմինները թույլ չեն տան կապիտուլյանտ իշխանություններն ևս մեկ անգամ հեղաշրջում իրականացնելու:
Անդրադառնալով «Պատիվ ունեմ» դաշինքի շանսերին Բաբայանն ընդգծեց, որ «Պատիվ ունեմ» դաշինքն ունի մեծ շանսեր ձևավորելու իշխանություն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով