Պահանջում ենք՝ ՀՀ դատախազության անունը անհիմն կերպով չօգտագործել սեփական քաղաքական քարոզչական հնարքներում. Գոռ Աբրահամյան

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը քիչ առաջ հրավիրած ասուլիսում անհիմն հայտարարություններ է արել ՀՀ գլխավոր դատախազության հրահանգով, իբր, մարզերի դատախազների կողմից համայնքների ղեկավարներին հրավիրելու, ընտրությունների հետ կապված ինչ-որ ուղղորդումներ իրականացնելու վերաբերյալ: Արված հայտարարությունը բացահայտ ապատեղեկատվություն է, իրականության հետ որևէ աղերս չունի և ակնհայտորեն հետապնդում է ընտրական հանցագործությունների դեմ պայքարում դատախազության նկատմամբ քաղաքական ճնշումներ բանեցնելու նպատակ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը։

««Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը քիչ առաջ հրավիրած ասուլիսում անհիմն հայտարարություններ է արել ՀՀ գլխավոր դատախազության հրահանգով, իբր, մարզերի դատախազների կողմից համայնքների ղեկավարներին հրավիրելու, ընտրությունների հետ կապված ինչ-որ ուղղորդումներ իրականացնելու վերաբերյալ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արված հայտարարությունը բացահայտ ապատեղեկատվություն է, իրականության հետ որևէ աղերս չունի և ակնհայտորեն հետապնդում է ընտրական հանցագործությունների դեմ պայքարում դատախազության նկատմամբ քաղաքական ճնշումներ բանեցնելու նպատակ:
Ի սկզբանե ընտրությունների օրինականության երաշխավորման պատասխանատվությունը ստանձնելու և այդ մասին բազմիցս հրապարակավ հայտարարելու, դրանից բխող նախազգուշացումներով հանդես գալու պայմաններում դատախազությունը չէր կարող ու չի կարող իրեն թույլ տալ նման հանցավոր վարքագիծ:

Պահանջում ենք՝ ՀՀ դատախազության անունը անհիմն կերպով չօգտագործել սեփական քաղաքական քարոզչական հնարքներում և զերծ մնալ վերջինիս կողմից որդեգրած՝ բացարձակ քաղաքական չեզոքոքության և զսպվածության հստակ և անշեղ ուղեգիծը ստվերելու փորձերից:

Եթե պարոն Աշոտյանը տիրապետում է կոնկրետ տվյալների, ապա խորհուրդ ենք տալիս անորոշ և ընդհանրական հայտարարություններ անելու փոխարեն հրապարակել դրանք: Վստահեցնում ենք՝ իրավական գնահատականը չի ուշանալու»,- գրել է Աբրահամյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով