Նախկինում բոլոր գործած սխալները ուղղելի են, այս իշխանության գործած  սխալներն անդառնալի են.Արթուր Վանեցյան

 

Մենք չենք պայքարում ընդդիմության դեմ, մեր պայքարը մեկն է՝ հեռացնել Նիկոլ Փաշինյանին: Մենք չենք կարող սա նորմալ ընտություն համարել՝ հաշվի առնելով այն վիճակը, որը տիրում է երկրում, բայց մարդիկ հունիսի 20-ին իրենց ձայնը կտան այս կամ այն քաղաքական ուժին:  Այս մասին այսօր Պետրոս Ղազարյանի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը՝ նշելով, որ առաջ են շարժվում միայն հաղթելու նպատակով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Խոսելով Վանեցյանի ավելի վաղ արված այն հայտարարության մասին, թե անցյալին վերադարձ չի լինելու՝ նկատի ունենալով ՀՀԿ կուսակցությանը,  Պետրոս Ղազարյանը հարցրեց, թե ի՞նչ է փոխվել, քանի որ Վանեցյանը հենց ՀՀԿ-ի հետ է դաշինք կազմել, վերջինս  պատասխանեց մարդիկ անցյալ ասելիս չեն հիշում միայն կոռուպցիա, չեն հիշում կեղծված ընտրություններ, այլ հիշում են անվտանգային միջավայր:

«Հիշում են կանխատեսելի երկիր, հիշում են մարդուն, որը այս երկում ունի ապագա և գիտե, թե ինչ է լինելու վաղը, իսկ ինչ վերաբերվում է նախկինում եղած վատ բարքերին՝ դրա մասին նաև խոսել  է նաև նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ի առանցքային դերակատարները և նրանք են խոսովանել, որ իրենց պաշտոնավարման ընթացքում, այո, եղել են վատ սովորույթներ: Բայց մի շատ կարևոր հանգամանք կա այստեղ, նախկինում բոլոր գործած սխալները ուղղելի են, այս իշխանության գործած  սխալներն անդառնալի են, այն ինչ արել է այս իշխանությունը՝ մենք որևէ կերպ չենք կարող հետ բերել, չենք կարող հետ բերել մեր հայրենիքի կորցրած մի հատվածը, չենք կարող հետ բերել մեր անվտանգային համակարգը, մեր զոհված, նահատակված հերոսներին, չեն կարող հետ բերել այն, երբ բոլոր հայերը մեկ բռունցք եղած պայքարում էին արտաքին թշնամու դեմ»,-ասաց նա:

Վանեցյանը նշեց, որ գալու են իշխանության և պատրաստ են ստանձնել պատասխանատվությունը և վերադարձնել ժողովրդի հավատը դեպի ապագա, ամեն ինչ անելու են, որ թշնամին իր ուզածն անի մեր երկրի սահմանների հետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով