Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն

 

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 3-ին աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն: Այս մասին հայտնեցին  ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այցի ընթացքում նախատեսված են նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումները Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Հայաստանի նախագահը կհանդիպի նաև Ղազախստանի խորհրդարանի ղեկավարության հետ:

Հանդիպումների ընթացքում կքննարկվեն ինչպես տարբեր ոլորտներում հայ-ղազախական երկկողմ համագործակցությանը և միջպետական փոխհարաբերություններին, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում գործակցությանը վերաբերող հարցեր: Կքննարկվեն նաև հետպատերազմյան շրջանում Հայաստանում և տարածաշրջանում ի հայտ եկած խնդիրներն ու մարտահրավերները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով