Միքայել Մինասյանը հերթական փաստաթուղթն է հրապարակել. Շշմելու է. Զոհրաբյան

 

Նաիրա Զոհրաբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Միքայել Մինասյանը հերթական փաստաթուղթն է հրապարակել: Շշմելու է: Զարհուրելի է:

Փաշինյանը դեռ հոկտեմբերի 10-ին կարող էր կանգնեցնել պատերազմը, ինչը չի արել: Հոկտեմբերի 10-ին մեր զոհերի թիվը մի քանի հարյուր էր, Շուշին ու Հադրութը մերն էին:

Ու հիմա նա մուրճը գրկած քարոզարշավ է անում` սպառնալով իր մշտական ասֆալտածեփումներով ու քաղաքական հաշվեհարդարներով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իր ագրեսիվ փոքրամասնությանը եւս մի մարտի 1-ի «զարյադկա» տալով։

Գորինի Հերոստրատը մի միտք էր անընդհատ կրկնում`մարդկային լկտիությունը աստվածներից զորավոր է»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով