Միհրան Հակոբյանի մեքենայի տակ նռնակ են նետել

Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանի մեքենայի տակ նռնակ են նետել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը և հրապարակել լուսանկարներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

«Առավոտ շուտ ինչ-որ անբարոյական մայրիկի զավակներ նռնակ են գցել իր տան դիմաց կայանած Միհրան Հակոբյանի մեքենայի տակ: Այսօր առաջին անգամ Միհրանին առավոտ շուտ արթուն տեսա: Հիմա արդեն ձևը սովորեցինք՝ ոնց է պետք արջին քնից հանել)))): Կարելի է ասել՝ մշտական թվացող պրոբլեմ է լուծվել)):
Բայց դա, իհարկե, չի փրկի անբարոյական մայրիկի զավակներին: Գտնելու ենք ու մամաները լացացնենք»,-գրել  է Մելիք-Շահնազարյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով