Մի՜ գնացեք այսօրվա հանրահավաքին.Արփինե Հովհաննիսյանը`պետական ծառայողներին

Աժ նախկին փոխնախագահ,  «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ ղեկավարմ  Արփինե  Հովհաննիսյանը   ֆեյսբուքյան  իր  էջում գրել է.

«Հարգելի՜ պետական ծառայողներ,
Ներկայացման վերջին արարն է! Դիմացեք: Մի՜ գնացեք այսօրվա հանրահավաքին: Ձևերը գիտեք: Ու մի վախեցե՜ք, իրենք ձեզ հեռացնել ուղղակի չեն հասցնի: Ի դեպ, ձայնագրեք ձեզ հանրահավաքի հրավիրող վերադասներին, ՀՀ քրեական օրենսգիրքն այս մասով հոդված ունի:
Ապօրինություններ կատարող գյուղապետերին ու մյուս պաշտոնյաներին ուզում եմ հորդորել, որ խնայեն իրենց ու մնան օրենքի շրջանակներում: Սա փոքր երկիր է: Բոլորը գիտեն բոլորին ու հունիսի 20-ից հետո կա կյանք ու այդ կյանքն առանց չարիքի է: Մի նայեք` ինչքան համոզիչ են գոռում կամ համոզում ձեզ: Ուղղակի մնացեք օրենքի շրջանակներում»,-գրել է  Հովհաննիսյանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով