Մինչ իշխանությունը մրցակիցներին մուրճով վախեցնելով քարոզարշավ է իրականացնում, երեկ ադրբեջանական 9 զինծառայող գողացել է.Թագուհի Թովմասյան

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Մինչ իշխանությունը մրցակիցներին մուրճով վախեցնելով քարոզարշավ է իրականացնում, երեկ ադրբեջանական 9 զինծառայող գողացել է Վերին Շորժայի արոտավայրի հովվի կովը և նոր ծնված հորթը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ այս գողությունը տեղի է ունեցել ՀՀ ինքնիշխան տարածքում, ու ադրբեջանական զինծառակողներն իջել են այն դիրքերից, որտեղ ապօրինի տեղակայված են:
Ադրբեջանական զինծառայողները կատարում են բացահայտ հանցավոր արարքներ` ՀՀ քաղաքացիական բնակիչներին կյանքի և այլ կենսական իրավունքներից, անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելու դիտավորությամբ:
Հանցագործության այս դեպքը ևս մեկ անգամ հաստատում է, որ ՀՀ բնակչության իրավունքների պաշտպանությունը ադրբեջանական զինված ուժերի հանցավոր արարքներից բացարձակ հրատապությամբ պահանջում է անվտանգության գոտու առկայություն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով