Մելիքգյուղի սարերում քաղաքացի է մահացել.Օգնության են հասել փրկարարները

 

Հունիսի 5-ին, ժամը 22։31-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մելիքգյուղի սարերում քաղաքացի է մահացել. դին իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Մ․ Կ․-ի (ծնված 1962 թ.) դին իջեցրել են սարից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով