Արցախն ու արցախցին պետք է իմանան, մենք իրենց երբեք մենակ չենք թողնելու.Տիգրան Աբրահամյան

Գիտեմ, շատերիս համար անչափ դժվար է դարձել Արցախ գնալը։ Հատկապես Տեղ գյուղից Արցախ մուտք գործելիս Աղավնոյով, Բերձորով, Բերդաձորով, Լիսագորով, Շուշիով Ստեփանակերտ երթևեկելիս հայրենիքը սիրող մարդը հոգեբանական ծանր ապրումներից, ճնշումներից դաժան փորձությունների է ենթարկվում։Այս  մասին  ֆեյսբուքյան  իր  էջում  գրառում է  արել  «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը:

Դեռ չեմ խոսում Արցախի տարբեր հատվածներում ապրող մեր հայրենակիցների հոգեվիճակի, ապրումների մասին։
Պատերազմից հետո արդեն 6-րդ այցս էր Արցախ, սակայն զգացողություններս գրեթե նույնն էին, սակայն յուրաքանչյուր հայ, այս օրհասական շրջափուլում պետք է ունենա ներքին պարտավորվածություն՝ մշտապես այցելել այնպես, ինչպես նախկինում և մեր հայրենիքի արցախյան հատվածում ապրող մարդկանց կողքին լինել։
Աջակցել, սատարել ինչով կարող է կամ ուղղակի բարեկամություն և ընկերություն անել։
Պատկերացրեք այն արցախցու հոգեվիճակը, ով արթնանում, աշխատանքի գնում-գալիս և պառկում է քնելու նույն պատկերը աչքի առաջ ունենալով՝ թշնամին քթների տակ ունենալով։
Արցախն ու արցախցին պետք է իմանան, մենք իրենց երբեք մենակ չենք թողնելու։
#Պատիվ ունեմ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով