Մարզպետի հույսը ընտրակեղծարար տնօրեններն են. «Հրապարակ»

 

«Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանի հույսն ընտրություններում դպրոցի տնօրեններն են, որոնց իր քաղաքական ղեկավարն ու թիմակիցները «նախկին կյանքում» ընտրակեղծարարներ էին համարում եւ քննադատում ընտրություններին ձայներ հավաքագրելու համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մարզպետը վերջին շրջանում մեկը մյուսի ետեւից դպրոցների տնօրեններ է փոխում, յուրայիններին նշանակում ժամանակավոր պաշտոնակատար եւ, ըստ լուրերի, հրահանգավորում հունիսի 20-ի ընտրությունների համար։ Սրանում համոզվելու համար բավական է փոքրիկ «շրջայց» կատարել մարզպետարանի կայքում եւ տեսնել, թե ինչ պարբերականությամբ են տնօրեններ փոխվում, ԺՊ-ներ նշանակվում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հատկապես խոշորացույցի տակ են այն համայնքները, որոնք գտնվում են Սերժ Սարգսյանի մտերիմ ընկեր «Ավշարի» Արայիկ Գրիգորյանի ազդեցության գոտում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով