Մաքրել Նիկոլին Հայաստանի վրայից․ 7or.am

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

7or.am-ը գրում է

«Նիկոլի հոգեկան խնդիրներն ու սրացումներն այլևս հնարավոր չէ թաքցնել։ Նա գազազել է, քանզի վախեցած է։

Նիկոլն իրեն հավատացող ու զոռով հավաքած ամբոխի մոտ խորոզլամիշ է լինում, թե բա Քոչարյանի հետ էս կանեմ, էն կանեմ, բայց դե մենք գիտենք, որ հաչան շունը չի կծում։ Հատկապես երբ այդ շունն իրեն գելխեղդի տեղ դրած քաքլան տուզիկ է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պադկաբլուչնիկ Նիկոլը վախեցած է և նյարդայնացած։ Ինքը գիտի, որ իր հաչոցները որևէ մեկի «մրգին» չեն, բայց հաչում է։ Հաչում է, որ սեփական վախը հաղթահարի, բայց դե չի ստացվում։

Ու ինչքան շատ է վախենում իշխանությունը կորցնելուց, այնքան ավելի բարձր ու ագրեսիվ է հաչում։ Ինքը գիտի, որ իր լեզուն շատ շուտով մտցնելու են իր հետույքը և պատասխան պահանջեն Արցախի պետականության կորստի, Հայաստանի սահմանների նեղացման, հազարավոր զոհերի, վիրավորների, անտուն մնացածների, պետական բյուջեի մսխման, թալանի և այլնի համար։

 

Նիկոլը հանուն իր կաշվի ու աթոռի մեր երկիրը տանում է բախումների։

Աշխարհի բոլոր երկրների բոլոր իշխանությունները փորձում են զերծ պահել ընտրությունները և ընդհանրապես հանրային-քաղաքական կյանքը ցնցումներից: Մեզ մոտ հակառակն է:

Նիկոլը քաղաքացիական բախումներ է քարոզում, «դասակարգային» պայքար է հրահրում, նրա սիրտը ներազգային բախում է ուզում: Ինչպես որ դա անում էր 2008-ին: Հիմա ևս մեկ անգամ ապացուցվեց, որ «Մարտի 1»–ը Նիկոլն էր կազմակերպել, նա էր 10 զոհերի պատճառն ու մեղավորը։

Հիմա նա նույնն է ուզում անել: Նոր «Մարտի 1» է ուզում բերել Հայաստանի գլխին։ Մեր խնդիրը պետք է լինի ցնցումներ թույլ չտալն ու իշխանափոխություն անելը:

ՀՀ քաղաքացին իր քվեով կարող է զերծ պահել Հայաստանը ցնցումներից և ձևավորել նոր իշխանություններ՝ վռնդելով չարիքի ու ատելության քարոզիչներին:

Նիկոլին պետք է մաքրել Հայաստանի վրայից»։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով