Կրկին զգուշացնում եմ՝ նման որևէ ապօրինի արարք արդյունք չի տվել ու չի տալու․ Վարդևանյան

«Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդանյանի հայտարարությունը․

«Այսօր առավոտյան տեղեկացրել էինք, որ ԱԱԾ-ի, Ոստիկանության և հեռացող իշխանության կողմից մշակվել էր հատուկ գործողության ծրագիր «Հայաստան» դաշինքի Սիսիանի նախընտրական շտաբերի գործունեությունը պարալիզացնելու նպատակով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Չնայած այն հանգամանքին, որ այս դեպքով հայտարարությամբ հանդես էր եկել Մարդու իրավունքների պաշտպանը, անձամբ ես խոսել էի Սյունիքի մարզային և Սիսիանի ոստիկանապետերի հետ, բոլոր դեպքերում շտաբերից առնվազն  մեկ անձի հարկադրաբար բերման են ենթարկում Երևան` առանց որևէ հիմքի, զուտ իբր բացատրություններ վերցնելու համար:

Հատկանշական է, որ իրավապահներն ունեին բոլոր հիմքերը սպասելու մինչև 20:00, սակայն այս ապօրինության իրական նպատակը ուղղված էր հենց մինչև քվեարկության ավարտը` խափանել գործունեությունը:

Հրավիրում ենք դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ուշադրությունը ստեղծված իրավիճակին»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով