«Քաղաքացիական պայմանագիրը»՝ ի տարբերություն այդ լրատվամիջոցների քաղաքական տանիքների, երբեք գումարով ձայն չի գնել և չի էլ պատրաստվում.Վահագն Ալեքսանյան

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՔՊ հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Քիչ առաջ տելեգրամյան հերթական անանուն ու անհասցե ալիքով հրապարակվել, հետո էլ որոշ իրենց լրատվական համարող կայքերի կողմից վերահրապարակվել է ««Քաղաքացիական պայմանագրի» Ավանի շտաբում գումար են բաժանում ձայների դիմաց» վերնագրով հոդված։ Թե՛ հոդվածի վերնագիրը, թե՛ հոդվածն ամբողջությամբ կատարյալ սուտ են ու զրպարտանք։

«Քաղաքացիական պայմանագիրը»՝ ի տարբերություն այդ լրատվամիջոցների քաղաքական տանիքների, երբեք գումարով ձայն  չի գնել և չի էլ պատրաստվում։
Հ․Գ․ Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին․․․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով