ԿԸՀ-ն անհապաղ պետք է նիստ գումարի. Արամ Վարդևանյան

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հրավիրում է ԿԸՀ ուշադրությունը՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերի կապակցությամբ՝ ընդգծելով, որ թեկնածուն խախտել է լռության օրվա պահպանման սկզբունքը և, օգտագործելով իր կարգավիճակը, իրենից գործադիր իշխանության մարմինների ծառայողական կախվածությունը, հորդորել է մասնակցել քվեարկությանը, այն պայմաններում, երբ հանդիսանում է 26 ուժերից մեկի վարչապետի թեկնածու:

«Րոպեներ առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, օգտվելով իրեն՝ որպես վարչապետի պաշտոնակատարի սոցիալական կարգավիճակից, ֆեյսբուքյան պաշտոնական էջով հանդես եկավ հայտարարությամբ: Դրանով վերջինս կոչ ու հորդոր ներկայացրեց քվեարկությանը «անպայման» մասնակցելու վերաբերյալ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախ նշված թեկնածուն խախտեց լռության օրվա պահպանման սկզբունքը: Երկրորդ` օգտագործելով իր կարգավիճակը, իրենից գործադիր իշխանության մարմինների ծառայողական կախվածությունը, հորդորեց մասնակցել քվեարկությանը, այն պայմաններում, երբ հանդիսանում է 26 ուժերից մեկի վարչապետի թեկնածու:

Նշվածը ուղիղ քարոզ էր վարչական լծակների կիրառմամբ և ԿԸՀ գործառույթի իբր ստանձմամբ: Գտնում ենք, որ ԿԸՀ-ն անհապաղ պետք է նիստ գումարի և ընտրական գործընթացի այս էական և օրինականությունը վտանգող խախտումը, սույն հայտարարության հիմքերով քննության առարկա դարձնի»,-նշել է Վարդևանյանը:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով