Ջրականի շրջանում հայտնաբերվել է 1 աճյուն

 

Արցախի փրկարարները հունիսի 5-ին որոնողական աշխատանքների արդյունքում Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում հայտնաբերել են ևս 1 աճյուն: Այս մասին  տեղեկանում ենք Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Նրա ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն»,- նշում են ԱԻՊԾ-ից:

Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից մինչև օրս հայտնաբերվել և տարհանվել է 1558 աճյուն, որից 27-ը` նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով