Իշխանությունն ակցիա է իրականացնում. որն է նոր տակտիկայի նպատակը. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
ՀՀ իշխանությունները նոր տակտիկա են մշակել իրենց ընդդիմախոսների աճող վարկանիշը նվազեցնելու համար. նրանք հանրության շրջանում տարածում են լուրեր, թե ընդդիմադիրները (նախկին իշխանությունները) մեծ գումարներ են բաժանելու քաղաքացիներին ընտրություններից առաջ, հիմա ցուցակագրման գործընթացն է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ու միաժամանակ բոլոր քարոզչամեքենաներով հիշեցումներ են ապահովում, թե ՀՀ քրեական օրենսգրքում ավելացվել են նոր հոդվածներ.

1.քվեաթերթիկը դուրս հանել ընտրատեղամասից – քր. պատիժ՝ 5 տարվա ազատազրկում:

2. Ընտրակաշառք տալ – 7 տարվա ազատազրկում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

3. Ընտրակաշառք վերցնել – 3 տարվա ազատազրկում:

Այս ակցիան արվում է մեկ նպատակով. ընտրության նախօրեին ընտրակաշառքի սպասող քաղաքացիների հիասթափություն՝ չստացված ընտրակաշառքի համար: Իսկ իրականում բոլորն իրապես խոսում են, որ ընտրակաշառք են բաժանում, բայց որեւէ կոնկրետություն այդպես էլ չի ուրվագծվում՝ ով, որտեղ, որքան ընտրակաշառք է բաժանում կամ ում է բաժանում, ում միջոցով: Միայն խոսքեր՝ քաղաքացիների մոտ սպասում առաջացնելու եւ հիասթափեցնելու համար:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով