Իրականում Սերժ Սարգսյանին մերժելը շատ ավելի խորը պատճառներ ուներ քան դուք պատկերացնում էիք.Գարիկ Ուրումյան

Իրականում Սերժ Սարգսյանին մերժելը շատ ավելի խորը պատճառներ ուներ քան դուք պատկերացնում էիք:Այս  մասին  գրառում է  արել  Ռեֆորմիստների կուսակցության երիտթևի նախագահ  Գարիկ  Ուրումյանը:

 

Իրականում Սերժ Սարգսյանից չէին կարողանում ստանալ այն ինչ իրենց պետք էր։
Դրսերից որոշեցին եթե չլինի նա ու նրա տեղը լինի մեր շահերը պաշտպանող մարդ ապա (կարող ենք վերցնել այն ինչ մեզ պետք է) ու շատ հստակ քայլերով սկսեցին տարիներ շարունակ աշխատել այդ ուղղությամբ։
Տարիներ շարունակ տարածեցին այն ինչ իրականում գոյություն չունի ու քիչ-քիչ մարդիկ հավատացին եւ եկավ հասավ այդ օրը երբ համախմբվեցին ու մերժեցին Սերժ Սարգսյանին։
Իրականում դուք ոչ թե մերժել եք Սերժ Սարգսյանին, այլ մերժել եք՝ Արցախը, մերժել եք ձեր իսկ անվտանգությունը, ձեր արժանապատվությունն։
Չհասկանալով, որ դուք հատուկ մարդկանց համար ուղղակի իրենց ցանկությունները իրականացնողն եք։
Ձեր իսկ ձեռքով օգնեցիք որպեսզի կորցնենք այն մարդուն ով տարիներ շարունակ կարողանում էր պահել եւ դեռ պահելու էր երկրի անվտանգությունն։
Իրականում դուք ոչ թե մերժել եք Սերժ Սարգսյանին, այլ մերժել եք՝ մեր երկրին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով