Ի գիտություն Անի Սամսոնյանի ասեմ, որ Հայաստան դաշինքը խորհրդարանում է հայտնվել ժողովրդի տված քվեով.Ռոբերտ Հայրապետյան

 

Իրավաբան    Ռոբերտ  Հայրապետյանը   ֆեյսբուքյան  իր էջում  գրել  է.

Ի գիտություն Անի Սամսոնյանի ասեմ, որ Հայաստան դաշինքը խորհրդարանում է հայտնվել ժողովրդի տված քվեով, ավելին, ի գիտություն ասեմ, որ տիկին Սամսոնյանենց «նախկին գործընկեր» Նիկոլ Փաշինյանի կողմից ընտրությունների ընթացքի վրա ապօրինաբար չազդելու դեպքում Հայաստան դաշինքը նաև իշխանությունն էր վերցնելու:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Եվ այո, ՍԴ դեմ սկսված խայտառակ արշավին ընդդիմության գործիքակազմը չարամտորեն չօգտագործելը, այդ հարցում 3-րդ ճանապարհ փնտրելն ու ըստ էության պետական կարևոր ինստիտուտի կազմաքանդմանը անգործությամբ մասնակցելը խորհրդարանական ընդդիմության հանդեպ վստահության կորուստ էր:
Հա, ի դեպ, 2.5 տարում «Լուսավորը» մսխեց ընդդիմության ներուժն ու այս ընտրություններում ստացավ համարժեք արդյունք, այ դա իրոք պետք է, որ տիկին Սամսոնյանին մտահոգի, միգուցե՞ մարդիկ այդքան էլ լավ չտարբերակեցին նիկոլապաշտությունն ու երրորդ ուղին և այս անգամ որոշեցին առհասարակ տարբերակում չդնել:
Մտածելու բան է …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով