ՀՈՐԴՈՐՈՒՄ և ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ` արտահերթ խորհարդարանական ընտրություններին, բոլորդ գնալ ձեր ընտրատեղամաս և ձեր ձայնը տալ «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքին.Գուրգեն Գրիգորյան

Հրամանատար, գնդապետ  Գուրգեն  Գրիգորյանը  ֆեյսբուքյան իր  էջում գրել  է.

Սիրելի հայենակիցներ.
Հարգարժան ծառայակից և մարտական ընկերներ, իմ նախկին ենթականեր և հրամանատարներ, հեռավոր և մերձավոր ազգականներ, կոչ-հորդորով դիմում եմ ձեզ, որպես ձեր ծառայակից և մարտական ընկեր, որպես ենթակա և հրամանատար, որպես ազգական։

 

2018 թվականի հայաստանյան ներքաղաքական կյանքում տեղի ունեցած իրադարձությունները, գործընթացներն ու դրանց հետևանքները փոխեցին շատերի կյանքի ընթացքը։ Ձեզանից շատերը մեծ հույսեր էին փայփայում այդ հեղափոխություն ասվածից, դեպի լավը, դեպի դրականը, դեպի բարեկեցիկ կյանքը, քանզի նրանք էին այդպես խոստանում, բայց ցավոք բախվեցիք ստին ու կեղծիքին և տեսաք, շատերդ նաև ձեր մաշկի վրա զգացիք, որ այդ ամենը պարզապես դատարկ խոստումներ էին, իշխանությանը տենչալու նպատակով, ձեր ձայնը իրենցով անելու փուչ խոստումներ։
Այս երեք տարիների ընթացքում ականատեսն եղանք ձախողված, միգուցե նաև իսպառ բացակայող արտաքին քաղաքականության, հիմնահատակ ավիրվող ներքին քաղաքականության, որն առկա է բոլոր ոլորտներում, առանց որևէ բացառության։ Իրենց անփույթ կամ միգուցե դիտավորյալ կառավարման արդյունքում տապալվեց համավարակի դեմ պայքարը, որի հետևանքով գրանցվեց 5000-ից ավել մահ և շարունակում է այն աճել։ Տնտեսությունը պարզապես փլուզվեց, կրճատվեցին բազմաթիվ աշխատատեղեր, փակվեցին ձեռնարկություններ, իրենց կողմից խոստացված աշխատավարձների բարձրացումն էլ, այս անվերահսկելի գնաճի պայմաններում, մնաց պարզապես խոստում։ Տապալված արտաքին քաղաքականության և դիվանագիտության արդյունքում ունեցանք մեզ պարտադրված պատերազմ, որի ղեկավարման կամ չղեկավարման հետևանքով ունեցանք բազմաթիվ զոհեր, հաշմանդամներ, անհայտ կորածներ, գերիներ, որոնք օրեցօր ավելանում են, իսկ կապիտուլացիոն համաձայնագրի մասին էլ չեմ ասում, որով թշնամուն զիջվեց Արցախի տարածքի 75%-ը և ուղիղ սպառնալիք ստեղծեց Հայաստանի անվտանգային համակարգի համար, եթե այն այդպիսի մնացել է։ Իրենց ապաշնորհ կառավարման և պաըերազմական իրավիճակներում ղեկավարման արդյունքում` ջախջախվեց տարածաշրջանի երբեմնի հզոր ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ։
2018 թվականի իրադարձություններն այդքան վատի մեջ ունի նաև միակ դրականը` պատռվեցին մարդկանց դեմքեր և նման մարդիկ շարունակվում են բացահայտվել նաև այսօր, որպես ծպտյալ դավաճաններ, դա շատ լավ է, ոչ թե պարզապես լավ, այլ գերազանց է։
Հարգելի հայրնակիցներ.
Առջևում արտահերթ խորհրդարանական ընտրություններն են։ Այս ընտրությունները պարզապես ընտրություններ չեն, այլ մեր պետության, Արցախի և մեր պետականության լինել, չլինելու ընտրություն է։
Ուստի, ելնելով վերը շարադրվածից, հաշվի առնելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման փորձն ու արդյունավետությունն, որը բացառապես եղել է ի շահ Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և ի բարօրություն հայ ժողովրդի.
ՀՈՐԴՈՐՈՒՄ և ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ` արտահերթ խորհարդարանական ընտրություններին, բոլորդ գնալ ձեր ընտրատեղամաս և ձեր ձայնը տալ «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքին:

Չգնալը և չմասնակցելը հավասարազոր է գործող վարչախմբին ձայն տալուն։

ՈՒՂՂԻ՛Ր ՄԵՋՔԴ։

ԿՊՆԵ՛ՆՔ ԳՈՐԾԻՆ։

ՈՐ ԱՊՐԵ՛ՆՔ։

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով